Published 7 Հունիսի, 2012 by shogak

…………………………………………………………………………………

Օգնի՛ր,  որ  ապրեմ  կամ   մեռնեմ

Չապրելու և  մահվան  մեջ  ես  խեղդվում եմ:

Օգնի՛ր, որ  չլսեմ կյանքը, չլսեմ  մարդկանց,

Չլսեմ   ինձ:

Օգնի՛ր, ազատվել  աղմուկից. այն ամենուր  է,

Այս  աղմուկը կործանում   է   ինձ:

Կորցրու   այս  կսկիծը   ձայնիդ  անսահմանության  մեջ:

Օգնի՛ր, որ  մերժեմ  կյանքը`  այն   իմը չի,

Օգնի՛ր  գտնեմ  մենակությունս:

Օգնի՛ր  որ  չմրսեմ  քո սառնությունից,

Օգնի՛ր   չտեսնել,  չզգալ քո  բացակայությունը,

Օգնի՛ր  գտնել  դառնության  հանգստությունը,

Օգնի՛ր   տեսնել  մթության  կատարելությունը:

Օգնի՛ր  որ  հավատամ, որ  սիրեմ

Այս  մութ  աշխարհին:

Օգնի՛ր  զգալ  անձրևի  կաթիլի  մեջ  պահված  երջանկությունը:

Օգնի՛ր  երազանքներս  դարձնել  անցողիկ  ու  թեթև

Սպիտակ  ձյան  նման:

Օգնի՛ր  կանգնեցնել  ժամանակը

Օգնի՛ր.

Օգնի՛ր  որ  հավերժական այդ  ներկայում

Ես  գտնեմ Քեզ:

Իմ  դպրո…

Published 31 Մայիսի, 2012 by shogak

Իմ  դպրոցը, այն  դպրոցը, որտեղ  սովորել  եմ  ես  այժմ  իմ աշխատավայրն  է: Առանց  երկմտելու կարող  եմ  ասել, որ  այն  հագեցված  է  նորագույն  տեխնոլոգիաներով: Այն  դեպքում  երբ  ենք `  ես  և  իմ համակուրսեցիները   Կոմիտասի  անվան  պետական  կոնսերվատորիայում  ստիպված  ենք  մեր  դիտումները և  ուկնդրումները  համաձայնեցնել   ձայնադարանի  հետ, այստեղ`  Մխիթար  Սեբաստացի  կրթահամալիրում  յուրաքանչյուր  դասարանում  կա  գարծող  համակարգիչ, պրոյեկտոր, համացանց… Չեմ  խոսում  ուսումնական  ճամբորդությունների  մասին: Հետաքրքիր,   չափազանց  ուսումնական, սարսափելի  ուրախ: Արագ  կողմնորոշվող  կազմակերպիչներ, որոնք հաշվարկում մեկման  և  ժամանման  ճշգրիտ   ժամանակը: Ճշտապահ  և  կոմպիտենտ  ղեկավար, ով  միշտ պատրաստ  է  հասկանալ  և  օգնել: Ուսումնահետազոտական  ճամբարներ, որոնց  ընթացքում  ստեղծագործում  են  բոլորը: Իսկ  մեր  կայքը…..Կայքը: Ամենադեմոկրատ, ամենաբաց, ամենագունավոր, ամենատեղեկվատվական, ամենաստեղծագործական: Մասնակցեք  այս  հրաշք-կրթությանը: Ճանաչեք  մեր  մեդիան: Այցելեք  մեզ mskh.am      

Դուք երջանի՞կ եք

Published 3 Մայիսի, 2012 by shogak

Ասում են մարդիկ խելագարվում են,երբ չեն ապրում այն կյանքը  որի համար ստեղծվել են:Ասում են խելագարները ամենաերջանիկներն են.ապրելով իրենց աշխարհում նրանք  չեն նկատում  իրականությունը  զգում  են միայն այն հույզերը որոնք երջանկացնում են իրենց: Բայց կան նաև խելագարներ ովքեր հյուսում  են  տառապանքի իրենց սարդոստայնը: Ովքեր կորցրել են իրենց միտքը, բայց  կանգնած են իրակաության մեջ : Նրանք  ապրում են մի կյանք,երազում` մեկ այլ աշխարհ և  հնարավոր է ստեղծված են  բոլորովին այլ իրականության համար: Նրանք դժբախտ են կրկնակի և գլխավորապես այն պատճառով, որ խելագարությունը  պահպանել է  միայն  նրանց զգայարանները: Ու հիմա այդ կորուսյալները թեև չեն գիտակցում, բայց յուրաքանչյուր բջիջով զգում են իրենց կյանքի ողբերգությունը: Զգում են .զգում են .միայն զգում են. ու չգիտեն ինչ անուն տալ նրան` այն ցնորքին, որն ավելի անտանելի է քան դատարկությունը:

   Ես նա…

Published 20 Ապրիլի, 2012 by shogak

   Ես նախանձում եմ ինքնասպաններին, որովհետև  այս աշխարհում   նրանց  չի պահում էլ ոչինչ: Չկա այդքան պարտավորեցնող սերը, կարեկցանքը, հոգատարութոյւնը:Նախանձում եմ նրանց որովհետև նրանք չեն վախենում ցավ պատճառել մարդկանց որոնք մնում են իրենից հետո: Հնարավոր է նրանք չկան… Չեն վախենում անորոշությունից, որն սպասում է իրենց մահից հետո, չեն վախենում անէանալուց, չեն վախենում ցավից…

    Արդեն նեխած ջրի  հոտ է գալիս այս անտանելի լռությունից, այս  քարացած   ներկան   նման է  կանգառի, որտեղ երբեք չի գալիս երթուղայինի այն համարը, որին սպասում ես… Կյանքը  այդ սպասումն է որ կա` հոգնեցնող, ոչ մի բանի չհանգեցնող մի   փորձաշրջան,  որը երբեք էլ չենք  հաղթահարում: Անգամ ատելով մեր ներկան մենք շարունակում ենք այս կեղծիքը, գլխավորապես`  անզորության   պատճառով: Ամեն  օր `  առավոտյան երեկոյան տանը դրսում, մեզ շրջապատում է նույն մենակությունը, նույն ցավը, որից անհնար է ազատվել, որին անհնար է մոռանալ կամ լռեցնել: Այստեղ  չի օգնում ատելությունը: Եվ  ում  ատեմ- միայն   ինքս ինձ: Միայն իմ  անձը:

Ես արդեն բլոգեր եմ

Published 23 Մարտի, 2012 by shogak

Ուսումնական տարվա սկզբում ես մեծ դժվարությամբ էի ստուգում էլեկտրոնային հասցես, մեծ հերոսություն էի համարում կայքում նյութ տեղադրելը:

This slideshow requires JavaScript.

Իսկ հիմա ես արդեն ԲԼՈԳԵՐ  եմ:):):)

Ահա իսկական իմացումի հրճվանքը:

Hello world!

Published 22 Մարտի, 2012 by shogak

Welcome to WordPress.com. After you read this, you should delete and write your own post, with a new title above. Or hit Add New on the left (of the admin dashboard) to start a fresh post.

Here are some suggestions for your first post.

  1. You can find new ideas for what to blog about by reading the Daily Post.
  2. Add PressThis to your browser. It creates a new blog post for you about any interesting  page you read on the web.
  3. Make some changes to this page, and then hit preview on the right. You can always preview any post or edit it before you share it to the world.